Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ցանկացած պահի պետք է թողնենք մեր բոլոր գործերը և մեկնենք Մայր Աթոռ՝ պաշտպանելու մեր հայկական ինքնությունը

Ցանկացած պահի պետք է թողնենք մեր բոլոր գործերը և մեկնենք Մայր Աթոռ՝ պաշտպանելու մեր հայկական ինքնությունը
26.06.2025 | 13:27

Վստահ եմ, որ գերագույն դավաճանը շուտով կազմակերպելու է հարձակում Վեհարանի վրա։

Վստահ եմ նաև, որ հիմնական հարձակողական ուժերը լինելու են քաղաքական հետապնդումների համար պարգավավճար ստացող «իրավապահները»։ Բնականաբար, քաղաքացիական հագուստով։

Պետք է պատրաստ լինենք, ցանկացած պահի թողնենք մեր բոլոր գործերը և մեկնենք Մայր Աթոռ՝ պաշտպանելու մեր նվիրական սրբությունները, մեր հայկական ինքնությունը, շնչելու ու գոյություն ունենալու մեր Աստվածատուր իրավունքը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ